ՉԼ. «Ատլետիկոն» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Ատլետիկոն» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Կատալոնական թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ պատասխան խաղում 0:2 հաշվով պարտություն կրեց:

«Վիսենտե Կալդերոնում» կայացած հանդիպման առաջին կեսում «Բարսելոնան» հարձակման գծում տպավորիչ գործողություններով աչքի չընկավ, իսկ մադրիդցիներին հաջողվեց խփել այդքան անհրաժեշտ գոլը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը: 

Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ «Ատլետիկոյի» կիսադաշտում, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստների բոլոր ջանքերն ապարդյուն էին:

Հանդիպման վերջնամասում Ֆիլիպե Լուիսի հիանալի խաղից հետո Անդրես Ինյեստան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գրիզմանը և իր թիմին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ատլետիկո» – «Բարսելոնա»՝ 2:0 / 3:2
Գոլերը՝ Գրիզման 36′, 88′ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում