ԵԼ. Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Բորուսսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ. Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Բորուսսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Լիվերպուլը» գերկամային հաղթանակ տոնեց «Բորուսսիայի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:  Առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում արձանագրվեց 4:3 հաշիվը:

«Բորուսսիայի» ֆուտբոլիստները հիանալի սկսեցին հանդիպումը, ինչի արդյունքում առաջին տասը րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին: Նախ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց հյուրերին, ապա Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խելահեղ մեկնարկից հետո առաջին կեսի մնացած ժամանակահատվածում գոլեր չարձնագրվեցին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Դիվոկ Օրիգին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Մարկո Ռոյսը բավականին արագ վերականգնեց երկու գոլի առավելությունը:

Թվում էր՝ բաց թողած երրորդ գոլից հետո դաշտի տերերն այլևս ուշքի չեն գա, սակայն Յուրգեն Կլոպի սաներն «Էնֆիլդի» երկրպագուների ֆանտաստիկ աջակցությամբ 3 գոլ խփեցին և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան. 66-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյուն, 78-րդ րոպեին Մամադու Սախոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 90-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Դեյան Լովրենը:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Լիվերպուլ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 4:3 / 5:4
Գոլերը՝ Օրիգի 48′, Կոուտինյու 66′, Սախո 78′, Լովրեն 90′ – Մխիթարյան 5′, Օբամեյանգ 9′, Ռոյս 57′

Հետևեք մեզ նաև Telegram-ում