Գառնիկ Մնացականյանը պարտվեց եզրափակչում, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր

Գառնիկ Մնացականյանը պարտվեց եզրափակչում, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և բավարարվեց վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ  1/8 եզրափակչում Մնացականյանը 6:4 հաշվով առավելության էր հասել իտալացի մրցակցի նկատմամբ, 1/4 եզրափակչում տուշեով հաղթել էր թուրք Սուլեյման Աթլիին, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով հաղթել էր մոլդովացի Անատոլի Բուրուիանին:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացարձակ առավելության հասավ ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ: 1/8 եզրափակչում Սաֆարյանը 10:0 հաշվով հաղթել էր հունգարացի Նորբերտ Լուկաշին, 1/4 եզրափակչում պարտության էր մատնել ռումինացի Գեորգ Բուչուրիին (9:0), իսկ կիսազերափակչում 2:7 հաշվով պարտվել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մոգամեդմուրադ Գաջիևին: 

Գառնիկ Մնացականյանի նվաճած ուղեգիրն երկրորդն է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Մինչ այս, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ուղեգիրն ապահովել էր 2015 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Հավելենք՝ ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ և 86 կգ քաշային ազատոճային, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում