Հայ ըմբիշների համար օրն անհաջող էր

Հայ ըմբիշների համար օրն անհաջող էր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր պայքարի մեջ էին մտել Հայաստանի չորս ներկայացուցիչներ։

Հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում 1-2 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դաթունաշվիլուն ու զրկվեց վարկանիշ ձեռք բերելու հնարավորությունից:

Ազատոճային ըմբիշ 74 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը կիսաեզրափակչում 0-10 հաշվով զիջեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովին՝ նույնպես կորցնելով վարկանիշի համար պայքարելու հնարավորությունը։

Ավելի վաղ հանդես եկած հունահռոմեական ոճի ըմբիշ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու ազատոճային 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը նույնպես չէին կարողացել վարկանիշ ձեռք բերել։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում օլիմպիական վարկանիշ են ձեռք բերում միայն եզրափակիչ հասնող ըմբիշները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում