Երիտասարդ ըմբիշները երկու ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Երիտասարդ ըմբիշները երկու ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մասնակցում էր Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի:

Մրցումային երկու օրերի ընթացքում հայ ըմբիշները նվաճել են երկու ոսկե և երեք բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթող են դարձել Հայկ Բադալյանը (50 կգ) և Տիգրան Մնացականյանը (74 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադեւոսյանը (60 կգ) և Աշոտ Վելիցյանը (66 կգ):

«Այս մրցաշարը փորձի ձեռք բերման տեսանկյունից կարևոր նշանակություն ուներ: Տեսանք և գնահատեցինք տղաների մարզավիճակը և նրանց ունակությունները: Սխալներ և բացթողումներ ևս եղան, որոնց վրա կաշխատենք: Հայաստան վերադառնալուց հետո տղաները կհանգստանան այնուհետև ընդլայնված կազմով կմեկնենք Դաղստան` ուսումնամարզական հավաքի, որից հետո մայիսի 8-10-ը կմասնակցենք ևս մեկ միջազգային մրցաշարի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադեւոսյանը (60 կգ), Աշոտ Վելիցյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (84 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում