«Ինտերը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ: Առաջին խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Մաուրո Իկարդին, վերջնամասում Մարսելո Բրոզովիչը կրկնապատկեց միլանյան թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում նոր գոլեր չարձանագրվեցին:

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 61 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Նապոլին» մնաց 70 միավորով՝ երկրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ինտեր» – «Նապոլի»՝ 2:0
Գոլերը՝ Իկարդի 4′, Բրոզովիչ 44′

Հետևեք մեզ նաև Telegram-ում