Տոտտիի գոլի շնորհիվ «Ռոման» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Տոտտիի գոլի շնորհիվ «Ռոման» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Ատալանտային»:

«Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Լյուկա Դինը, 27-րդ րոպեին Ռաջա Նայնգոլանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Նախքան ընդմիջման գնալը Մարկո Դ՜Ալեսանդրոյի և Մարկո Բորյելոյի գոլերի շնորհիվ «Ատալանտան» վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բորյելոն դուբլ ձևակերպեց: Դաշտի տերերի համար հաղթական հաշիվը պահպանվեց մինչև 85-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկավ Ֆրանչեսկո Տոտտին «գայլերին» փրկեց պարտությունից:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 65 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան» 37 միավորով 14-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ատալանտա» – «Ռոմա»՝ 3:3
Գոլերը՝ Դ՜Ալեսանդրո 33′, Բորյելո 37′, 50′ – Դին 23′, Նայնգոլան 27′, Տոտտի 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում