Ռամալյո. Ծանոթացա «Միկայի» հնարավորություններին

Ռամալյո. Ծանոթացա «Միկայի» հնարավորություններին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Միկայի» հետ հանդիպման (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Կարծում եմ, որ արդարացի արդյունք գրանցվեց: Երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, երկու թիմերի վրա էլ ազդել էին այս շաբաթ կայացած գավաթային հանդիպումները: Հիմնական կազմի վեց ֆուտբոլիստներ բացակայում էին, սակայն ես գոհ եմ այն խաղից, որը ցույց տվեցին նրանց փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները և ընդհանուր առմամբ բավարված եմ խաղից,-Ռամալյոյի խոսքը մեջբերել է «Բանանցի» պաշտոնական կայքը:

-Այս խաղից հետո ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները եզրափակչում:

– Ի սրտե ուզում էի, որ լավ խաղայինք այսօր, որպեսզի ստուգեինք մեր ուժերը «Միկայի» դաշտում: Շատ եզրակացությունների հանգեցի խաղի արդյունքում: Պետք է նշել, որ շատ դժվար խաղադաշտ էր, ծանոթացա նաև մրցակցի հնարավորություններին:

– Ի՞նչ կարծիք ունեք «Միկայի» մասին՝ որպես գավաթային եզրափակչում մրցակցի:

-Կարող եմ ասել, որ մի փոքր ագրեսիվ թիմ է, շատ է խաղում երկրորդ համարով և օգտագործում են հակագրոհների հնարավորությունները: Մենք կշարունենք խաղալ մեր գնդակով խաղը: Եզրափակչում կլինի տարբեր խաղաոճերի թիմերի խաղ:

– Առաջնության հետ այլևս հույեր չե՞ք կապում:

-Ոչ, դժվար կլինի: Ես լավատես եմ, սակայն միևնույն ժամանակ նաև իրատես եմ: Մենք նշել ենք, որ մեր նպատակն է հաղթել բոլոր խաղերում, դա չի փոխվել, սակայն հիմա առաջնայինը մեզ համար մայիսի 4-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում