Հայ ըմբիշները Սերբիայից վերադառնում են Օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով

Հայ ըմբիշները Սերբիայից վերադառնում են Օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտին է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 17-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ էին դուրս եկել 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանը և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը: Ենոքյանն ու Խաչատրյանը պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և զրկվել են պայքարը շարունակելու հնարավորությունից: Այսպիսով, ըմբիշները Հայաստան են վերադառնում Օլիմպիական խաղերի 1 ուղեգրով, որը նվաճել էր 57 կգ քաշային, ազատոճային Գառնիկ Մնացականյանը: 

Հիշեցնենք, որ ազատոճային Դավիթ Սաֆարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն արժանացել են բրոնզե մեդալաների, սակայն սա առաջին վարկանիշային մրցաշարն էր, որտեղ Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում