«Բարսելոնան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

«Բարսելոնան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վալենսիային»: Նախորդ երկու տուրերում «Ռեալից» և «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտություններից հետո կատալոնական թիմն այսօր ևս միավոր չվաստակեց:

Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին զգալի առավելություն, սակայն Լուիս Էնրիկեի սաների գրոհները գոլով չէին ավարտվում, իսկ «Վալենսիան» օգտագործեց իր հնարավորությունները. նախ 26-րդ րոպեին Սիկեյրայի և Իվան Ռակիտիչի համատեղ ջանքերով գնդակը հայտնվեց Կլաուդիո Բրավոյի պաշտպանած դարպասում, ապա աչքի ընկավ Սանտի Մինան:

Երկրորդ խաղակեսում չնայած մեծաթիվ վտանգավոր պահերին՝ «Բարսելոնան» միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. 63-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսսին՝ խփելով կարիերայի 500-րդ գոլը:

Այս պարտությունից հետո Իսպանիայի առաջնությունում երկիշխանություն է. «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» ունեն 76-ական միավոր, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալը»՝ 75: «Վալենսիան» 40 միավորով 11-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» – «Վալենսիա»՝ 1:2
Գոլերը՝ Մեսսի 63′ – Ռակիտիչ 26’/ինքնագոլ, Մինա 45′

Հետևեք մեզ նաև Telegram-ում