Բալոտելլի. Չեմ ուզում վերադառնալ «Լիվերպուլ»

Բալոտելլի. Չեմ ուզում վերադառնալ «Լիվերպուլ»

Հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ «Լիվերպուլ» «Միլանից», ուր հանդես է գալիս վարձավճարով։

-Ես որոշակիորեն ուզում եմ մնալ «Միլանում»։ «Լիվերպուլում» երջանիկ չէի և չեմ ուզում այնտեղ վերադառնալ։ Վերջին երկու խաղերում ինձ լավ եմ դրսևորել, և դեռ վեց հանդիպում ունեմ ամեն ինչ ապացուցելու համար։ Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ ու հանգիստ եմ։ Բացի այս, «Միլանը» փող ունի,-ծիծաղով ասել է Բալոտելլին «Mediaset Premium»-ի եթերում

Հիշեցնենք, որ «Միլանը» հարձակվողին «Լիվերպուլին» էր վաճառել 2014 թ. ամռանը 20 միլիոն եվրոյով, իսկ ընթացիկ մրցաշրջանի սկզբում վարձավճարով վերցրել նրան անգլիական ակումբից։ Ա Սերիայի 17 խաղում Բալոտելին մեկական գոլ և գոլային փոխանցում է հեղինակել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում