Հայ բռնցքամարտիկները վերադարձել են Թուրքիայից

Հայ բռնցքամարտիկները վերադարձել են Թուրքիայից

Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր:

Ապրիլի 18-ի ուշ գիշերը հավաքականը ժամանեց Երևան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Հայ բռնցքամարտիկներին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում