Պալոտա. Ֆուտբոլիստների ու մարզչի միջև բռնկումներ բոլոր ակումբներում լինում են

Պալոտա. Ֆուտբոլիստների ու մարզչի միջև բռնկումներ բոլոր ակումբներում լինում են

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան ասել է, որ մեծ նշանակություն չի տալիս «Ատալանտայի» դեմ հանդիպումից (3:3) հետո ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի և թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի միջև լարված խոսակցությանը, որը քիչ է մնացել՝ կռվի վերածվի։

-Այն, ինչ տեղի է ունեցել կիրակի օրը, կատարվում է բոլոր ակումբների հանդերձարաններում, և ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս։ Ոչ մի անսովոր բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Թե ես Տոտտիին ինչ եմ ասել, միայն ինքը գիտի։ Չեմ պատրաստվում որևէ մեկին մեր խոսակցության մանրամասներին ծանոթացնել,-ասել է Պալոտան «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հերքել էր ֆուտբոլիստների և իր միջև վիճաբանության մասին լուրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում