Հայտնի են «Laureus» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Laureus» մրցանակաբաշխության հաղթողները

Բեռլինում կայացել է «Laureus» մրցանակաբաշխությունը, որը երբեմն անվանում են սպորտային «Օսկար»: Մրցանակաբաշխության անվանակարգերի հավակնորդներն ու հաղթողները ներկայացնում են տարբեր մարզաձևեր։

Ներկայացնում ենք մարզաշխարհի «օսկարակիրներին»։

Տարվա մարզիկ

Նովակ Ջոկովիչ – թենիս

Տարվա մարզուհի

Սերենա Ուիլյամս – թենիս

Տարվա թիմ

Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքական

Տարվա վերադարձ

Դեն Քարտեր – ռեգբի

Տարվա առաջընթաց

Ջորդան Սփայթ – գոլֆ

Տարվա լավագույն սահմանափակ հնարավորություններով մարզիկ

Դանիել Դիաս – լող

Ակտիվ մարզաձևի տարվա լավագույն ներկայացուցիչ

Յան Ֆրոդենո – տրիաթլոն

Մարզական ոգի

Յոհան Կրույֆ

Կարիերայի ընթացքում ձեռքբերումների համար պարգևատրվել է «Ֆորմուլա-1»-ի նախկին աստղ Նիկի Լաուդան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում