«Ասթոն Վիլան» կրկին պատժել է և հեռացրել Ագբոնլահորին (լուսանկար)
19/04/2016 15:26
Նմանատիպ
«Ասթոն Վիլայի» հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը կրկին տհաճ պատմության մեջ է հայտնվել։
Այն օրը, երբ «Ասթոն Վիլան» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, Ագբոնլահորին տեսել են Լոնդոնի հյուրանոցներից մեկում ընկերների հետ զվարճանալիս։ Ֆուտբոլիստը ծիծաղեցնող գազ է օգտագործել։ Նշենք, որ նման պահվածքով ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ևս մեկ անգամ է աչքի ընկել։
Ակումբն անմիջապես հեռացրել է հարձակվողին հանդիպումներից և մարզումներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում