Սպալետին կհեռանա, եթե Տոտտին մնա «Ռոմայում»

Սպալետին կհեռանա, եթե Տոտտին մնա «Ռոմայում»

«Ռոմայում» կոնֆլիկտ է առաջացել գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի և թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի միջև։

Ինչպես հաղորդում է «Roma Radio»-ն, Սպալետին հայտարարել է ղեկավարությանը, որ կհեռանա ակումբից, եթե «Ռոման» երկարաձգի Տոտտիի պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա ամռանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ա Սերիայի՝ «Ատալանտայի» դեմ հանդիպումից հետո Տոտտիի և Սպալետիի միջև անդերձարանում վիճաբանություն է եղել։ Ավելի ուշ և´ Տոտտին, և´ Սպալետին հերքել են այդ լուրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում