Ռանյերին Տոտտիին առաջարկում է տեղափոխվել «Լեսթեր»

Ռանյերին Տոտտիին առաջարկում է տեղափոխվել «Լեսթեր»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հետաքրքրված է «Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի ծառայություններով։

Ռանյերին արդեն կապ է հաստատել 39-ամյա ֆուտբոլիստի հետ և առաջարկել անգլիական ակումբի հետ մեկ տարով պայմանագիր կնքել։

Տոտտիի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը, այդ պատճառով էլ նա հիմա իրավունք ունի բանակցելու այլ ակումբների հետ։

Բացի այդ, Տոտտին տարաձայնություններ ունի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյու Յորք Կոսմոսը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում