Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Մոնղոլիա

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Մոնղոլիա

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ ապրիլի 23-24-ին, անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալկյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Նախապես հայտավորված էր, որ 85 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արթուր Շահինյանը, սակայն վերջինս վնասվածք է ստացել և ստիպված բաց կթողնի նաև Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարերը, մինչ այդ նա չէր մասնակցել նաև Սերբիայի մրցաշարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում