«Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին», Տոտտին հաղթանակ պարգևեց «Ռոմային», «Ինտերը» պարտվեց (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին», Տոտտին հաղթանակ պարգևեց «Ռոմային», «Ինտերը» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Յուվենտուսը» 3:0 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ: Թուրինցիներից Պաուլո Դիբալան դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Մարիո Մանջուկիչը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Լացիոյի» կազմից հեռացվեց Պատրիսիո Գաբարոնը: Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին» գերազանցելով 9 միավորով:

«Ռոման» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ: 35-րդ րոպեին հյուրերը Անդրեա Բելոտիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 65-րդ րոպեին Կոստաս Մանոլասը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Խոսեֆ Մարտինեսը խփեց հյուրերի երկրորդ գոլը: «Ռոմային» պարտությունից փրկեց Ֆրանչեսկոտ Տոտտին, ով 86-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:2, իսկ 3 րոպե անց դարձավ հաղթական գոլի հեղինակ:

«Ինտերն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Ջենոային», «Ուդինեզեն» հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ, «Պալերմոն» և «Ատալանտան» ոչ-ոքի խաղացին, «Կիևոն» ջախջախեց «Ֆրոզինենեին», իսկ «Էմպոլին» հաղթեց «Վերոնային»:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Յուվենտուս» – «Լացիո»՝ 3:0
Գոլերը՝ Մանջուկիչ 39′, Դիաբալ 52’/11-մետրանոց, 64′
Հեռացում՝ Գաբարոն 48′

«Ռոմա» – «Տորինո»՝ 3:2
Գոլերը՝ Բելոտի 35’/11-մետրանոց, Մարտինես 80′ – Մանոլաս 65′, Տոտտի 86′, 89’/11-մետրանոց:

«Ջենոա» – «Ինտեր»՝ 1:0
Գոլը՝ Դե Մայո 77′

«Ուդինեզե» – «Ֆիորենտինա»՝ 2:1
Գոլերը՝ Սապատա 2′, Տերո 53′ – Սարատե 23′

«Պալերմո» – «Ատալանտա»՝ 2:2

«Կիևո» – «Ֆրոզինոնե»՝ 5:1

«Էմպոլի» – «Վերոնա»՝ 1:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում