Սպալետի. «Ռոմայի» խնդիրների ժամանակ Տոտտին լավագույն լուծումն է

Սպալետի. «Ռոմայի» խնդիրների ժամանակ Տոտտին լավագույն լուծումն է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին «Տորինոյի» հանդեպ կամային հաղթանակից հետո (3:2) բարձր է գնահատել թիմի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիին, ով 86-րդ րոպեին փոխարինման մտնելով՝ դուբլ ձևակերպեց և հաղթանակ բերեց թիմին։

-Մենք հասել ենք չափազանց կարևոր հաղթանակի, հատկապես հաշվի առնելով մրցակիցների արդյունքները։ Հաշիվը հավասարեցնելով՝ Տոտտին արեց այն, ինչը ես նրան խնդրել էի։ Նույնը եղավ նաև նախորդ՝ «Ատալանտայի» հետ խաղում։

Երբ Տոտտին դաշտում է, ամբողջ մարզադաշտը մեր կողմից է, իսկ մյուս ֆուտբոլիստները ոգեշնչվում են այդ մթնոլորտից։ Այսօր ուզում էինք նրան ավելի շուտ փոխարինման մտցնել, եթե չլիներ «Տորինոյի» երկրորդ գոլը։

Երբ թիմը խնդիրներ ունի, Տոտտին, կարծում եմ, լավագույն խաղացողն է դրանք լուծելու համար։ Սա ծանր հանդիպում էր, իսկ այն, որ մեզ հաջողվեց փոխել խաղի ընթացքը, ավելացնում է ոգևորությունն ու տալիս հրաշքի զգացողություն,-ասել է Սպալետին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում