Զեման. Ցավում եմ Տոտտիի համար

Զեման. Ցավում եմ Տոտտիի համար

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը կարծում է՝ հռոմեական ակումբում բավարար ուշադրություն չեն դարձնում Ֆրանչեսկո Տոտտին, ով մեկնարկային կազմում չի ընդգրկվում:

-Նորմալ չէ, որ Տոտտին խաղավարտից 7 րոպե առաջ է դուրս գալիս խաղադաշտ: Ես ցավում եմ նրա համար: Տոտտին պետք է շարունակի խաղալ: Չգիտեմ, թե ինչ իրավիճակ է ակումբի ներսում, բայց Տոտտիի նման ֆուտբոլիստներն այսօր շատ քիչ են: Ես շատ եմ հարգում նրան:

Հիմա «Ռոմայում» իշխանությունը Լուչանո Սպալետիի ձեռքում է: Նրան «քարտ-բլանշ» են տվել, դրա համար էլ նա անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում,-Զեմանի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում