Ազատոճային ըմբիշները մեկնում են Մոնղոլիա

Ազատոճային ըմբիշները մեկնում են Մոնղոլիա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ապրիլի 22-ին մեկնելու է Մոնղոլիա, որտեղ մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Հայաստանը կներկայացնեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ):

Թիմը համալրած Կետոևը Բաքվում կայացած 2007 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնն է, 2009 թվականի Եվրոպայի առաջնությունում նա դարձել է փոխչեմպիոն, իսկ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ: Նա ներկայացել է 84 կգ և 97 կգ քաշային կարգերում: Վերջինս Հայաստանի ուշադրության կենտրոնում հայտվել էր դեռևս 2015 թվականի ամռանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում