Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

Ապրիլի 22-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4:7 հաշվով պարտվել է իրանցի Համիդ Սուրյանին և լքել պայքարը:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվել է հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար: Հայ ըմբիշը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կպայքարի ռումինացի մարզիկի հետ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև 6:4 հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ավստրիացի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիի հետ: Լարված և դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը 12:4 հաշվով հաղթել է և մտել եզրափակիչ:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է հնդիկ մրցակցին, այնուհետև պարտվել Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլիին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում