Ֆեդերերն ու Տոտտին ցուցադրական հանդիպում կանցկացնեն

Ֆեդերերն ու Տոտտին ցուցադրական հանդիպում կանցկացնեն

Մայիսի 9-ին Հռոմում տեղի կունենա թենիսի ցուցադրական հանդիպում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի և «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտիի միջև, տեղեկացնում է «Yahoo Sports»-ը։

Հանդիպումը տեղի կունենա «Ֆորո Իտալիկո» մարզադաշտում, ուր անցկացվում է Հռոմի «Մասթերսը»։ Հավանական է, որ Ֆեդերերը մասնակցի նաև այդ մրցաշարին, որն անցկացվելու է մայիսի 8-15-ը։

Հիշեցնենք՝ Տոտտին «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ տարաձայնությունների պատճառով մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ թիմից՝ տեղափոխվելով ՄԼՍ-ի որևէ ակումբ կամ «Լեսթեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում