Արցունքներից մինչև Տոտտիի հետ հանդիպում (տեսանյութ, ֆոտոշարք)

Արցունքներից մինչև Տոտտիի հետ հանդիպում (տեսանյութ, ֆոտոշարք)

Ա Սերիայի 34-րդ տուրում Ֆրանչեսկո Տոտտին, փոխարինման դուրս գալով «Տորինոյի» դեմ հանդիպման 86-րդ րոպեին, երկու գոլ խփեց՝ 3:2 հաշվով հաղթանակ պարգևելով պարտվող «Ռոմային»։

Այդ հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին «Ռոմայի» երկրպագուներից մեկին, ով արտասվում էր Տոտտի խփած գոլերից հետո։ 22-ամյա երկրպագուին հրավիրել են ակումբ և հնարավորություն տվել հանդիպելու իր կուռքի՝ «Ռոմայի» լեգենդ Տոտտիի հետ։ 

-Դրանք հանգստության արցունքներ էին, ես պարզապես չէի կարողանում կանգ առնել,-ասել է Ալեսիոն։ – Երբ հարցը վերաբերում է «Ռոմային», ես չեմ կարողանում կառավարել հուզերս։ 

Տոտտիի հետ հանդիպումից հետո նույնպես երիտասարդը հուզմունքով է խոսել.

-Ես չգիտեի՝ ինչ ասել։ Ես ամաչկոտ եմ, իսկ Տոտտին նույնիսկ ինձանից ամաչկոտ էր։ Հիանալի էր նրա հետ հանդիպելու հնարավորություն ունենալն ու նրա հետ խոսելն այնպես, ինչպես խոսում եմ ընկերներիս հետ։ Նա լեգենդ է և շատ բան է նշանակում ինձ համար։ Եթե դու սիրում ես «Ռոման», չես կարող չսիրել Տոտտիին։ Նա իր նորամուտը նշել է, երբ ես դեռ չէի ծնվել, այնպես որ ես նրա հետ եմ մեծացել,-ասել է Ալեսիոն։

Նա նաև հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում