Ֆյուրի. Չեմպիոնական գոտիներ նվաճելը մեկ բան է, դրանք պաշտպանելը՝ այլ բան

Ֆյուրի. Չեմպիոնական գոտիներ նվաճելը մեկ բան է, դրանք պաշտպանելը՝ այլ բան

IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին պատմել է, թե ինչ զգացողություններ ունի ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտից առաջ:

-Հոգումս կրակ է վառվում է, ինչպես տիտղոսները նվաճելուց առաջ, բայց հիմա այն մի փոքր այլ բնույթ է կրում: Ռևանշ-մենամարտից առաջ շատ մոտիվացված եմ, բայց զգացողություններս նման չեն այն զգացողություններին, որոնք ունեցել եմ տիտղոսային մենամարտերից առաջ: Չեմպիոնական գոտիներ նվաճելը մեկ բան է, իսկ դրանք պաշտպանելը՝ այլ բան,-Ֆյուրիի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում կայացած մենամարտում Կլիչկոն, պարտվելով միավորների տարբերությամբ, IBF/IBO/WBA/WBO տիտղոսները զիջեց Ֆյուրիին (IBF-ն հետագայում Ֆյուրիին զրկեց տիտղոսից, քանի որ վերջինս հրաժարվեց տիտղոսի պաշտպանության համար մենամարտել Վյաչեսլավ Գլազկովի հետ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում