Բրիտանացի ամենահարուստ մարզիկների տասնյակը

Բրիտանացի ամենահարուստ մարզիկների տասնյակը

«Sunday Times» պարբերականը անցած տարվա արդյունքներով կազմել է բրիտանացի մինչև 30 տարեկանամենահարուստ մարզիկների ցուցակը։

Առաջին հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին, ով վաստակել է 82 միլիոն ֆունտ։ Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Ռունին շաբաթական վաստակում է 300 հազար ֆունտ՝ հանդիսանալով ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ինչպես նաև ունի հովանավորչական պայմանագրեր «Nike»-ի և «Samsung»-ի հետ։

Երկրորդ տեղում են գտնվում թենիսիստ Էնդի և Ջեյմի Մարեյ եղբայրները, որոնք միասին վաստակել են 58 միլիոն ֆունտ, իսկ երրորդ տեղում է գոլֆիստ Ռորի Մակիլրոյը 56 միլիոն ֆունտով։

Ցանկում հայտվել են նաև «Ռեալի» կիսապաշտպան  Գարեթ Բեյլը (34 մլն), «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն (33 մլն), նրա թիմակից Դավիդ Սիլվան (31 մլն), «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը (29 մլն), «Ազնվականների» հարձակվող Ռադամել Ֆալկաոն (29 մլն), «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին (22 մլն), 10-րդ հորիզոնականը կիսում են «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և բռնցքամարտիկ Ամիր Խանը (18-ական մլն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում