«Ռոման» կվաճառի Ջեկոյին Ֆալկաոյին գնելու համար

«Ռոման» կվաճառի Ջեկոյին Ֆալկաոյին գնելու համար

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի ամռանը։

Հավանաբար, 30-ամյա բոսնիացի հարձակվողը, ով չի կարողացել իր խաղով համոզել իտալական ակումբին, կտեղափոխվի Չինաստան։ Որպես Ջեկոյին փոխարինող «Ռոման» դիտարկում է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է «Corriere dello Sport» պարբերականը։

Տեղափոխմանը կարող է խանգարել երկու հանգամանք՝ կոլումբիացու բարձր վարձատրությունը (տարեկան 7 մլն եվրո) և Եվրամիության քաղաքացու անձնագրի բացակայությունը։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն երկրորդ տարին է՝ վարձավճարով հանդես է գալիս Պրեմիեր լիգայում. նա նախ խաղացել է «Ման. Յունայթեդում», ապա՝ «Չելսում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում