«Բանանցն» ու «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին (տեսագրություն)

«Բանանցն» ու «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Փյունիկը» հյուրընկալվել էր հետնապահ «Բանանցին»:

Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ. 69-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանն առաջ մղեց հյուրերին, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 88-րդ րոպեին խփեց Զավեն Բադոյանը:

Այժմ «Փյունիկն» ունի 39 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 26 միավորով 6-րդ տեղում է:

Բարձրագույն խումբ, 23-րդ տուր

«Բանանց» – «Փյունիկ»՝ 1:1
Գոլերը՝ Բադոյան 88′ – Պետրոսյան 69′

Հետևեք մեզ նաև Telegram-ում