«Ալաշկերտը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից

«Ալաշկերտը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Գանձասար Կապանին»:

Դաշտի տերերը Հայկ Իշխանյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթում էին մինչև 92-րդ րոպեն, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հյուրերից մեկական գոլ խփեցին Հեբեր Արաուխոն և Ռաֆայել Ղազարյանը:

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 46 միավոր, իսկ «Գանձասար Կապանն» ունի 34 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

Բարձրագույն խումբ, 23-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Ալաշկերտ»՝ 2:0
Գոլերը՝ Իշխանյան28′, Բարսեղյան 53′ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում