«Ինտերը» հաղթեց, Յովետիչը դուբլը ձևակերպեց (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց, Յովետիչը դուբլը ձևակերպեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ: Հանդիպման 9-րդ րոպեին Սիրիլ Տերոն առաջ մղեց հյուրերին: Նախքան ընդմիջման գնալը՝ 36-րդ րոպեին, Ստեֆան Յովետիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսում Յովետիչը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Էդերը:

Այժմ «Ինտերն» ունի 64 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Ուդինեզեն» մնաց 38 միավորով՝ 14-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 3:1
Գոլերը՝ Յովետիչ 36′, 75′, Էդեր 90+5′ – Տերո 9′

Հետևեք մեզ նաև Telegram-ում