Գեորգի Կետոևն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Գեորգի Կետոևն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում շարունակվում է ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային մրցաշարը։ Այսօր պայքարի մեջ մտան ազատոճային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնում էին 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, 86 կգ քաշային Շամիր Աթյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը։

Դավիթ Սաֆարյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Բրանդոն Ռամիրեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում Դավիթի մրցակիցը վրացի Զուրաբի Յակուբաշվիլին էր, ում հայ ըմբիշը զիջեց 1։4 հաշվով: Վրացի ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Դավիթին շարունակելու պայքարը օլիմպիական ուղեգրի համար։ Սփոփիչ գոտեմարտում Դավիթը 6։2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Իուրի Սիմեակինի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 0։11 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին և զրկվեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հանրավորությունից

Գրիգոր Գրիգորյանը նույնպես պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 4։3 հաշվով կամային հաղթանակ տարավ Ինոկենտի Ինոկենտիևի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակչում 10։3 հաշվով առավելության հաղթեց հույն Գեորգիոս Սավոուլիդիսին, բայց քառորդ եզրափակչում 6։10 հաշվով զիջեց հունգարացի Միհայլ Նագիին։ Կիսաեզրափակչում հունգարացի ըմբիշը պարտվեց, և Գրիգորը զրկվեց մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

86 կգ քաշային կարգում Շամիր Աթյանը 1/16 եզրափակչում 0։11 հաշվով պարտվեց ԱՄՆ ներկայացնող Միքայել Կոքսին։ Կոքսը հասավ եզրափակիչ, և Շամիրը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 10։2 հաշվով հաղթեց հույն Տիմոֆեյ Քսենիդիսին, սակայն երկրորդ սփոփիչ գոտեմարտում 4։5 հաշվով զիջեց լեհ Մաթեուս Բարանովսկուն և զրկվեց հետագա պայքարի հնարավորությունից։

97 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 0։11 հաշվով հաղթեց Շվեյցարիան ներկայացնող Ֆիլիպ Մարսել Հուտերին: Քառորդ եզրափակչում Կետոևը 1 րոպե 15 վայրկայնում վստահ առավելության հասավ ռումինացի Վասիլի Վլադ Կարասի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Կետոևը 7։0 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Մահոմեդ Իբրահիմովի հետ։ Անկախ եզրափակչի արդյունքից՝ 30-ամյա ըմբիշը նվաճել է Ռիո-2016 ուղեգիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում