«Վալենսիան» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (տեսանյութ)

«Վալենսիան» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Խետաֆե»-«Վալենսիա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ալվարո Մեդրանն ու Ստեֆան Շեպովիչը, իսկ «չղջիկների» գոլերը խփեցին Դանիել Պարեխոն և Պակո Ալկասերը:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 44 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Խետաֆեն» 32 միավորով 19-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Խետաֆե» – «Վալենսիա»՝ 2:2
Գոլերը՝ Մեդրան 59′, Շեպովիչ 68′ – Պարեխո 48′, Ալկասեր 84′

Հետևեք մեզ նաև Telegram-ում