Հետնապահ «Վերոնան» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Հետնապահ «Վերոնան» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Վերոնան» կարևոր հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ: «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսի միջնամասում հյուրերի կազմում աչքի ընկան Ժերեմի Մանեզը, իսկ հանդիպման վերջնամասում «Վերոնայի» կազմում մեկական գոլ խփեցին Ջամպաոլո Պացինին և Լուկա Սիլիգարդին:

Այս հաղթանակից հետո «Վերոնան» ունի 25 միավոր, զբաղեցնում է վերջին հորիզոնականումը, սակայն տեսականորեն պահպանում է Ա Սերիայում մնալու հնարավորությունները: «Միլանը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 53 միավոր:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վերոնա» – «Միլան»՝ 2:1
Գոլերը՝ Պացինի 72’/11-մետրանոց, Սիլիգարդի 90+5′ – Մենեզ 21′

Հետևեք մեզ նաև Telegram-ում