«Ալաշկերտ-2-ը»` Առաջին խմբի առաջնության չեմպիոն

«Ալաշկերտ-2-ը»` Առաջին խմբի առաջնության չեմպիոն

Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասար Կապան-2»-ի նկատմամբ և առաջնության ավարտից 5 տուր առաջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:  Սերգեյ Էրզրումյանի թիմը հաղթեց լավագույն ռմբարկու Գարեգին Մաշումյանի դուբլի շնորհիվ:

Քանի որ այս տուրում երկրորդ տեղն զբաղեցնող «Միկա-2»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին, «Ալաշկերտ-2»-ը, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ հռչակվեց ՀՀ Առաջին խմբի 2015-2016 թթ. առաջնության չեմպիոն և նվաճեց փոքր ոսկե մեդալները:

Նշենք, որ սա ալաշկերտցիների երրորդ չեմպիոնական տիտղոսն է ՀՀ Առաջին խմբի առաջնություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում