Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած հայ մարզիկները (տեսանյութ)

Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած հայ մարզիկները (տեսանյութ)

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկրներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում: Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Խաղերին մնացել է 100 օր:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է XXXI ամառային Օլիմպիական խաղերի՝ մինչ օրս ուղեգիր նվաճած հայ մարզիկների անվանական ցանկը:

Մարզաձև՝ բռնցքամարտ

Մարզիկ՝ Արթուր Հովհաննիսյան
Քաշային կարգ՝ 49 կգ

Մարզիկ՝ Նարեկ Աբգարյան
Քաշային կարգ՝ 52 կգ

Մարզիկ՝ Արամ Ավագյան
Քաշային կարգ՝ 56 կգ

Մարզիկ՝ Վլադիմիր Մարգարյան
Քաշային կարգ՝ 69 կգ

Մարզաձև՝ ազատ ոճի ըմբշամարտ

Մարզիկ՝ Գառնիկ Մնացականյան
Քաշային կարգ՝ 57 կգ

Մարզիկ՝ Գեորգի Կետոև
Քաշային կարգ՝ 97 կգ

Մարզիկ՝ Լևան Բերիանիձե
Քաշային կարգ՝ 125 կգ

Մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Մարզիկ՝ Միհրան Հարությունյան
Քաշային կարգ՝ 66 կգ

Մարզիկ՝ Արսեն Ջուլֆալակյան
Քաշային կարգ՝ 75 կգ

Մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյան
Քաշային կարգ՝ 85 կգ

Մարզիկ՝ Արթուր Ալեքսանյան
Քաշային կարգ՝ 98 կգ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ունի 7 ուղեգիր

Մարզաձև՝ մարմնամարզություն

Մարզիկ՝ Հարություն Մերդինյան

Մարզաձև՝ մարմնամարզություն

Մարզիկ՝ Արթուր Դավթյան

Մարզիկ՝ Հուրի Գեբեշյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում