Չինացի միլիարդատերը պատրաստ է գնել «Միլանը»

Չինացի միլիարդատերը պատրաստ է գնել «Միլանը»

Չինացի միլիարդատեր Ջեք Ման, ով «Alibaba» առցանց խանութի սեփականատերն է, մտադիր է ձեռք բերել իտալական «Միլանը» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիից։ Վերջինս ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել վաճառելու ակումբը, եթե գնորդը կայուն և հուսալի լինի։

Ջեք Ման այս շաբաթ կարող է ստանալ Բեռլուսկոնիի համաձայնությունը ակումբի վաճառքի բանակցությունների վճռական փուլին անցում կատարելու համար։ Նշվում է, որ ապրիլի 28-ին «Միլանի» բաժնետերերի ժողով է լինելու, որտեղ Բեռլուսկոնին խոսելու է այդ մասին։ Եթե մինչև մայիսիս 1-ը որոշում կայացվի բանակցություններն սկսելու վերաբերյալ, ապա իրավաբանական գործընթացները կարող են առաջիկա ժամանակներս ավարտվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում