Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկիզբը՝ ժամը 19:00-ին: