«Բանանցը» տուգանվել է

«Բանանցը» տուգանվել է

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝  «Բանանց»-«Փյունիկ» (1:1) խաղից հետո «Բանանցի» գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեի մրցավարական սենյակ մտնելու և ոստիկանության աշխատակիցների բացակայության հարցը: Որոշվել է  զգուշացնել Ռոման Ասխաբաձեին մրցավարական սենյակ մտնելու համար, ոստիկանության աշխատակիցների բացակայության համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում