Նեյմարն ինքնաթիռ է գնել

Նեյմարն ինքնաթիռ է գնել

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անցյալ տարվա օգոստոսին ինքնաթիռ է գնել։

Ինչպես հաղորդում է «Globo»-ն, 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիատը գնել է «Cessna Citation 680» մոդելի ինքնաթիռը՝ վճարելով 9,1 միլիոն դոլար։ Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 12 հոգու ավելի քան 5 հազար կիլոմետր և զարգացնել 890 կմ/ժ արագություն։

Ուշագրավ է, որ փետրվարին բրազիլական դատարանը կարգադրել է սառեցնել Նեյմարի հաշիվները պետական գանձարան 16 միլիոն դոլարի չափով հարկերի վճարումից խուսափելու համար։ Նեյմարը հարկերը չի վճարել 2011-2013 թվականներին։ Ֆուտբոլիստն ունի նաև զբոսանավ և ուղղաթիռ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում