Երբ թոփ-թիմերը խաղում էին Եվրոպայի լիգայում

Երբ թոփ-թիմերը խաղում էին Եվրոպայի լիգայում

Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկությունն իր դիտարժանությամբ քիչ է զիջում Չեմպիոնների լիգային: Պատճառներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսսիայի», «Լիվերպուլի», «Վալենսիայի», «Տոտենհեմի», «Սևիլյայի» նման թիմերի մասնակցությունն էր: Սակայն, սա առաջին մրցաշրջանը չէ, երբ գրանդ ակումբները մասնակցում են Չեմպիոնների լիգային հեղինակությամբ զիջող մրցաշարին՝ հաճախ այդտեղ հայտնվելով հենց ՉԼ-ում անհաջողության մատնվելու պատճառով: Հիշենք նմանատիպ դեպքերը:

«Արսենալ», 1999-2000թթ.

Այս մրցաշրջանում լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիակոսի» դեմ 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ խուսափեցին Եվրոպա լիգայում խաղալու հնարավոր խայտառակությունից, բայց 16 տարի առաջ «Ֆիորենտինայից» կրած պարտությունն ամեն դեպքում նրանց ուղարկեց պայքարելու ՈւԵՖԱ-ի գավաթի համար:

Արսեն Վենգերի սաները լավ հանդես եկան մինչև եզրափակիչ, հաղթեցին «Նանտին», «Դեպորտիվոյին», «Վերդերին» և «Լանսին», բայց առանց գոլերի ընթացած եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարով «Գալաթասարայն» ավելի ուժեղ դուրս եկավ:

«Բարսելոնա», 2000-01թթ.

«Բարսելոնան» Եվրոպա լիգայո՞ւմ: Դժվար է պատկերացնել, բայց 2000-01թթ. մրցաշրջանում «Միլանը» և «Լիդսը» Չեմպիոնների լիգայում կատալոնացիներին թույլ չտվեցին դուրս գալ խմբից, և «Բարսելոնան» ստիպված եղավ ուժերը ՈւԵՖԱ-ի գավաթում փորձել: 

«Բրյուգեն» և ԱԵԿ-ը դուրս մնացին Լուիս Էնրիկեի գոլերի պատճառով, որից հետո 1/4 եզրափակչում պարտության մատնվեց «Սելտան», իսկ «Լիվերպուլը» կատալոնացիներին թույլ չտվեց խաղալ եզրափակչում. հաղթական էր Գարի Մակալիստերի գոլը:

«Լիվերպուլ», 2002-03թթ.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Վալենսիայի», «Բազելի» և «Սպարտակի» դեմ 6 խաղերում 2 հաղթանակ, ինչի արդյունքում հպարտ լիվերպուլցիները տեղափոխվեցին Եվրոպայի լիգա:

Ուլյեի սաները 1/4 եզրափակիչ դուրս եկան «Վիտեսի» և «Օսերի» դեմ տարած հաղթանակների շնորհիվ, բայց «Սելտիկի» դեմ «բրիտանական մարտում» կարմիրները հաղթել չկարողացան: Մրցակիցը խաղը խաչ դրեց նրանց նպատակների վրա: Շոտլանդացիների կազմում աչքի ընկան Ալան Թոմփսոնը և Ջոն Հարթսոնը:

«Ինտեր», 2003-04թթ.

«Արսենալից» հետո երկրորդը լինելը դեռ ոչինչ, բայց չկարողանալ հաղթել մոսկովյան «Լոկոմոտիվի՞ն»: «Ինտերից» նման բան որևէ մեկը չէր սպասում…

2003-04թթ. մրցաշրջանում «Ինտերը» եվրագավաթներում լավ հանդես չեկավ: «Սոշոյի» դեմ նյարդային խաղից հետո միլանյան թիմը հանգստացավ «Բենֆիկայի» դեմ տարած հաղթանակի շնորհիվ, բայց Դիդյե Դրոգբայի խաղով հզորացած «Մարսելը» վերջ տվեց «Ինտերի»՝ ԵԼ-ի եզրափակչում խաղալու հույսերին: «Մարսելը» հասավ եզրափակիչ հասավ, բայց պարտվեց «Վալենսիային»:

«Վալենսիա», 2004-05թթ.

Հիմա «Վալենսիային» շատերը գրանդ ակումբ չեն համարում, բայց այդ ժամանակ իսպանացիներն արդեն երկու անգամ հաղթել էին առաջնությունում: Դա, սակայն, չօգնեց նրանց հաղթահարելու ՉԼ-ի խմբային փուլը, որտեղ հանդես էին գալիս նաև «Վերդերը», «Ինտերը» և «Անդերլեխտը»:

Չնայած ՈւԵՖԱ-ի գավաթի գործող չեմպիոնի կարգավիճակին՝ «Վալենսիան» առաջ չանցավ «Ստյաուայից»՝ չպահպանելով առաջին խաղում 2:0 հաշվով հաղթանակի առավելությունը:

«Յուվենտուս», 2009-10թթ.

Առաջին խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո Ռոյ Հոջսոնի սաները «ծեր սենյորայի» դարպասը 4 գնդակ ուղարկեցին ու առաջ անցան:

Հարկ է նշել, որ 2006-ի սկանդալից դեռ վերջնականապես ուշքի չեկած «Յուվեն» ի սրտե ցանկանում էր որևէ տիտղոս նվաճել, ու Ջանլուիջի Բուֆֆոնից, Ֆաբիո Կանավարոյից ու Դավիդ Տրեզեգեից կազմված թիմը միանգամայն մարտական էր տրամադրված, բայց… «Ֆուլհեմը» թույլ չտվեց:


«Ատլետիկո», 2009-10թթ.

«Յուվենտուսի» պես, այդ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոն» ՉԼ-ի խմբային փուլը երրորդ հորիզոնականում ավարտելուց հետո մասնակցեց Եվրոպա լիգային: Ի տարբերություն թուրինցիների՝ «Ատլետիկոյին» ավելի ուժեղ մրցակիցներ բաժին հասան: 

Եզրափակիչ փուլի առաջին տուրում «Գալաթասարայը» պարտության մատնվեց, ապա «Սպորտինգը», «Վալենսիան» և «Լիվերպուլը»: Եզրափակչում նրանց «Ֆուլհեմի» հերոսներն էին սպասում, բայց Ֆորլանի և Ագուերոյի դուետը մադրիդյան ակումբին 1962-ից հետո առաջին եվրոպական տիտղոսը պարգևեց:

«Մանչեսթեր Յունայթեդ», 2011-12թթ.

«Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգան առաջինը չէր այս մրցաշրջանում. Նման իրավիճակում նրանք նաև 2011-12թթ. էին հայտնվել, երբ ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղում պարտվեցին «Բազելին»:

ԵԼ-ում «Այաքսին» հաղթելով՝ Ֆերգյուսոնի թիմը մրցեց «Ատլետիկի» հետ, որը հաղթեց թե՛ տանը, թե՛ արտագնա խաղում: «Ատլետիկի» կազմում այդ ժամանակ երիտասարդ Անդեր Էրրերան էր խաղում, իսկ Իրոալան կարողացավ մրցաշարի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը խփել:

«Չելսի», 2012-13թթ.

Այս մրցաշրջանում «Չելսին» սարսափելի խաղով պայքարում էր գոնե Եվրոպա լիգայի ուղեգրի համար, իսկ 3 մրցաշրջան առաջ լոնդոնցիներն արդեն խաղացել են ԵԼ-ում: Չեմպիոնների լիգայում անհաջողությունից հետո Եվրոպայի լիգայում լոնդոնյան թիմը հաղթանակներ տոնեց «Սպարտայի», «Ստյաուայի», «Ռուբինի», «Բազելի» և «Բենֆիկայի» նկատմամբ:

«Յուվենտուս», 2013-14թթ.

«Յուվենտուսին» շատ են քննադատում եվրագավաթներ չնվաճելու համար՝ չնայած նման հնարավորություններ շատ են եղել: 2012-13թթ. Չեմպիոնների լիգայում իտալացիները լավ էին ելույթ ունենում, բայց հաջորդ մրցաշրջանում փլեյ-օֆֆի փոխարեն «Յուվեին» խմբային փուլի 3-րդ տեղն էր սպասում:

Եվրոպա լիգայի եզրափակիչը պետք է «Յուվեի» տնային մարզադաշտում անցներ, ինչը պետք է խթան հանդիսանար, բայց «Բենֆիկան» թուրինյան թիմի երկրպագուների հույսերի վրա խաչ քաշեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում