Պելեգրինին կարող է գլխավորել «Միլանը»

Պելեգրինին կարող է գլխավորել «Միլանը»

Իտալական «Միլանն» ուզում է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին։

Ինչպես հայտնում է «Gazzetta dello Sport»-ը, ամռանը իտալական ակումբը ցանկանում է գտնել նոր մարզչի, քանի որ Քրիստիան Բրոկին չկարողացավ թիմին ուշքի բերել։

«Միլանը» շատ է հետաքրքրված չիլիացի մաստագետի թեկնածությամբ։ Պելեգրինին ամռանը կմնա առանց աշխատանքի, քանի որ «Մանրեսթեր Սիթին» չի երկարաձգել պայմանագիրը նրա հետ։ Պելեգրինիի հրավերն, ամենայն հավանականությամբ, կապված է թիմի վաճառքին պատրաստվող այժմյան սեփականատիրոջ՝ Սիլվիո Բերլուսկինիի հետ։

Հիշեցնենք, որ 62-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Զենիթը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում