Առաջատարը հաղթեց հետնապահին. «Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2:1

Առաջատարը հաղթեց հետնապահին. «Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2:1

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին»: Աբրահամ Խաշմանյանի թիմն առավելության հասավ 2:1 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Հեբեր Արաուխոն և Կարեն Մուրադյանը, իսկ «Բանանցի» գոլը խփեց Վահագն Այվազյանը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» մնաց 26 միավորով՝ 7-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 24-րդ տուր

«Ալաշկերտ» – «Բանանց»՝ 2:1
Գոլերը՝ Հեբեր 16′, Մուրադյան 76′ – Այվազյան 56′

Հետևեք մեզ նաև Telegram-ում