«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Միկային»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ:
Գյումրեցիների կազմում մեկական գոլով աչքի ընկան Օդիլոն Կուակուն, Նեմանյա Ստոսկովիչը, Կարեն Ալեքսանյանը և Ռումյան Հովսեփյանը, իսկ «Միկայի» միակ գոլը գրանցվեց Դրիսա Դիարասուբայի ինքնագոլի արդյունքում:
Այժմ «Շիրակն» ունի 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Միկան» մնաց վեցերորդ տեղում՝ ակտիվում ունենալով 29 միավոր:
Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Միկա» - «Բանանց»՝ 1:4
Գոլերը՝ Դիարասուբա 34'/ինքնագոլ - Կուակու 1', Ստոսկովիչ 19', Ալեքսանյան 31', Հովսեփյան 84'