«Փյունիկն» ու «Արարատը» հաղթողին չորոշեցին

«Փյունիկն» ու «Արարատը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացավ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Թիմերին չհաջողվեց գոլեր խփել, և ցուցատախտակին մնաց 0:0 հաշիվը:

Այս հանդիպումից հետո «Փյունիկն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» հինգերորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 34 միավոր:

Բարձրագույն խումբ, 24-րդ տուր
«Փյունիկ» – «Արարատ»՝ 0:0

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում