Արտագնա խաղում «Վիլյառեալը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Վիլյառեալը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Վիլյառեալին»: «Դեղին սուզանավի» կազմում մեկական գոլ խփեցին Սամուն և Ադրիան Լոպեսը: 

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալն» ունի 64 միավոր և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 44 միավորով 8-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վալենսիա» – «Վիլյառեալ»՝ 0:2
Գոլերը՝ Սամու 14′, Լոպես 33′

Հետևեք մեզ նաև Telegram-ում