«Ինտերը» զրկվեց Չեմպիոնների լիգային մասնակցությունից

«Ինտերը» զրկվեց Չեմպիոնների լիգային մասնակցությունից

Ինչպես արդեն հայտնել ենք, Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ինտերը» 0:2 հաշվով պարտվել է «Լացիոյին»։

Ազգային առաջնության ավարտից երկու տուր առաջ «ներաձուրիները» երրորդ տեղում ընթացող «Ռոմային» զիջում են 7 միավորով։ Դա նշանակում է, որ «Ինտերը» նաև տեսականորեն է կորցրել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք տվող գոտում հայտնվելու հնարավորությունը։

Եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում Իտալիան կներկայացնեն չեմպիոն «Յուվենտուսը» (88 միավոր, 36 հանդիպում), «Նապոլին» (73, 35) և «Ռոման» (71, 35)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում