«Վալենսիայի» ֆուտբոլիստները խաղացել են մայրերի ազգանուններով մարզաշապիկներով

«Վալենսիայի» ֆուտբոլիստները խաղացել են մայրերի ազգանուններով մարզաշապիկներով

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (0:2) «Վալենսիայի» ֆուտբոլիստները «ՄԱԿ-Կանայք» կառույցի հետ համատեղ ակցիա են իրականացրել։ Իսպանական ակումբի ֆուտբոլիստները հանդիպումն անցկացրել են մարզաշապիկներով, որոնց մեջքին գրված են եղել նրանց մայրերի ազգանունները։

Այսպիսով՝ «Վալենսիան» «արժևորել է կանանց դերը ֆուտբոլում և հանրության մեջ, ինչպես նաև այն ջանքերն ու զոհողությունները, որ անում են միլիոնավոր կանայք ամեն օր»։ Նշենք, որ ակցիան համընկել է Իսպանիայում Մայրերի օրվա հետ, որը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը։

Դենիս Չերիշևը կրել է Չերիշևա ազգանվամբ մարզաշապիկ, Նեգրեդոն՝ Ն. Սանչես, Պակո Ալկասերը՝ Ա. Գարսիա, Էնցո Պերեսը՝ Ս. Սեգուլ և այլն։

«Վալենսիայի» ֆուտբոլիստները պատմել են նաև, թե ինչ նշանակություն ունեն իրենց մայրերն իրենց համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում