Չերիշևի վնասվածքը կրկնվել է ապաքինվելուց հետո առաջին խաղում (տեսանյութ)

Չերիշևի վնասվածքը կրկնվել է ապաքինվելուց հետո առաջին խաղում (տեսանյութ)

«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (0:2)։ «Չերիշևը դաշտը լքել է աջ ազդրի մկանների ցավի պատճառով, նույն հատվածում, ուր նախորդ վնասվածքն էր ստացել։

Առաջիկա 48 ժամերի ընթացքում նա բուժզննում կանցնի, որոնք կորոշեն վնասվածքի ծանրության աստիճանը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։

25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր մտել հանդիպման 59-րդ րոպեին։ Վերջին անգամ նա խաղացել էր մարտի 6-ին, իսկ հետո ապաքինվում էր ազդրի վնասվածքից։

81-րդ րոպեին Չերիշևը ցույց է տվել, որ չի կարող շարունակել հանդիպումը։ Այդ ժամանակ «Վալենսիան» արդեն սպառել էր փոփոխություն կատարելու երեք հնարավորությունները, և երբ Չերիշևն ուղևորվել է հանդերձարան, թիմը մնացել է տասը հոգով։

Չերիշևը մասնակցել է Պրիմերայի 8 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում