Հայտնի են վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատոճային ըմբիշների անունները

Հայտնի են վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատոճային ըմբիշների անունները

Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ուղեգրերի համար կպայքարեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի 3 ուղեգիր, որոնք նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում